Փոխվարչապետերի որոշումներ

23 Սեպտեմբերի 2021, 769 - Ա

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 175,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն մարզերի մշակույթի տներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01282864) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի օգոստոսի 18 ին կնքված N 002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային և տեսաձայնային սարքավորումների մատակարարում` 12,642,505 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նոութ.Ամ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2021 թվականի օգոստոսի 5 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 8 հատ դյուրակիր համակարգչի մատակարարում` 1,792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

հավելված