Փոխվարչապետերի որոշումներ

13 Սեպտեմբերի 2021, 742 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 342-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Շաքարային դիաբետի կանխարգելումն ու խնամքը տարեցների շրջանում» N 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինտ. Մենտաս Գրուփ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02251665) հետ 2021 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ինտ. Մենտաս Գրուփ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02251665) հետ 2021 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆիտնես ժամացույց-թևնոցների մատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,401,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: