Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 308 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄ ԲԵՐԻ 22-Ի N Մ-1145-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման» ծրագրի մասին» N Մ-1145-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Արմենիա» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02504956) 2018 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված N 1300470 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 21,602,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2017 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N C1360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 166,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Նեկա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04425252) 2018 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված N 2844-180918 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային ապրանքների մատակարարում՝ 4,410,585 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Փարիզ Հոթել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02616631) 2018 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 2,909,970 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: