Փոխվարչապետերի որոշումներ

17 Սեպտեմբերի 2021, 756 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 793,889 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Կեցության և կենսաապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16ի N 66Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

 

Արխիվ

2024

2023