9 Նոյեմբերի 2018, 307 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետում «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2021 թվականի մարտի 31-ը» բառերով, ինչպես նաև ծրագրի 9-րդ կետի երկրորդ պարբերությունում «դեկտեմբեր 2019 թվական» բառերը փոխարինել «մարտ 2021 թվական» բառերով:
2. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01266593) կողմից՝ «Ինտեր մաստեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01011141) հետ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 1M-09/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Փյունիկի համայնքում գտնվող ճամբարի ճաշարանային մասնաշենքի կառուցում՝ 333,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: