Փոխվարչապետերի որոշումներ

13 Սեպտեմբերի 2021, 751 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները,
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի
2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի
մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էներգովեստ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01014432) հետ 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 16,129,844 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ինֆորմատիկ Սոլուշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00061961) 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպիչ սարքի ժապավենների ձեռքբերում՝ 755,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023