Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2021, 746 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն» ընկերության (ՈՒԵՖԱ) կողմից՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով մասսայական ֆուտբոլի միջոցառումների կազմակերպման համար և Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի մրցավարական անձնակազմին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված բեռների ներմուծման ծրագիրը՝
1) մարզագույք՝ 27 տեղ, 233.90 կգ ընդհանուր քաշով, 4,742.40 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսը, Արևմտյան մաքսատուն-վարչություն
2) մարզահագուստ՝ մեկ տեղ, 83,715 կգ ընդհանուր քաշով, 3,559.14 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսը, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023