Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2021, 739 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 492-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 001835557) կողմից «Մայրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00199718) 2021 թվականի օգոստոսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պարագաների մատակարարում՝ 495,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի հունիսի 18-ի «Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի բնակչությանը» ծրագրի մասին» N 492-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023