Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2021, 741 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02834897) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հուլիսի 14-ի «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Երկարօրյա դպրոց» ծրագրի մասին» N Մ-585-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02572382) 2021 թվականի օգոստոսի 2-ին կնքված N 020821 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների և կահավորանքի մատակարարում՝ 28,176,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02572382) 2021 թվականի օգոստոսի 4-ին կնքված N 040821 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային սարքավորումների և կահավորանքի մատակարարում՝ 1,730,499 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված N 11/08/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 4,474,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի օգոստոսի 19-ին կնքված N 19/08/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 2,913,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ռոբերտ Մելիքյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 35058367) 2021 թվականի օգոստոսի 23-ին կնքված N 23/08/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 558,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02572382) 2021 թվականի օգոստոսի 26-ին կնքված N 300722 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային պարագաների մատակարարում՝ 8,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023