Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2021, 714 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Սոֆմինել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00896136) 2021 թվականի հուլիսի 1-ին
կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում` 62,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական Կարմիր խաչի
ընկերության կողմից իրականացվող «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-2» ծրագրի մասին» N 873-Ա որոշմամբ հաստատված
ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: