10 Սեպտեմբերի 2021, 726 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 464-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված մարզասարքերը (21 տեղ, 3,376 կգ ընդհանուր քաշով, 26,472 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի հունիսի 11-ի «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վերականգնողական կենտրոն»
ծրագրի մասին» N 464-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: