Փոխվարչապետերի որոշումներ

10 Սեպտեմբերի 2021, 724 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից «Ինտ-Մենտաս Գրուփ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02251665) 2021 թվականի օգոստոսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի և խնամքի պարագաների ձեռքբերում` 9,232,950 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայկական կարմիր խաչի
ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագրի մասին» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023