Փոխվարչապետերի որոշումներ

9 Սեպտեմբերի 2021, 737 - Ա

«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Հանրապետության «Ումաֆ Լիոն» ասոցիացիայի կողմից՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում պատերազմից տուժած քաղաքացիներին անհատույց բաշխելու նպատակով, «Ազնավուր» հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (22 տեղ, 10,002 կգ ընդհանուր քաշով, 23,395.8 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,345.64 եվրո, մաքսային ձևակերպումները
կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Ազնավուր» հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և
գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023