9 Սեպտեմբերի 2021, 734 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի՝ 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Տ-Ինդասթրիս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06952357) 2021 թվականի օգոստոսի 17-ին կնքված N 170821-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում` 2,562,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2021 թվականի օգոստոսի 23-ին կնքված N 23/08/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում` 22,557,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: