9 Սեպտեմբերի 2021, 722 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02554563) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N Մ-522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Կենտրոն» ՏՀ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի մարտի 12-ին կնքված N 390621 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2012 թվականի մայիսի 16-ին կնքված N 000137 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հուլիսի 23-ին կնքված N 0331849 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2020 թվականի մարտի 12-ին կնքված N 8000869 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված N 018.08.13.2952 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 03308134962 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի ԳԳՄ-ի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված N 131111611233 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված N 112750683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 25,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված N 113293923 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված N 17968597 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեի հարկի.
11) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2015 թվականի մայիսի 29-ին կնքված N 17888838 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ 30,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «ՊԻԿՈ-ՎԻԿՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2021 թվականի հուլիսի 19-ին կնքված N 01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և ժամանակակից տեխնիկական միջոցների մատակարարում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «ԽԱՍ-ԽԱԶ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01546394) 2021 թվականի հուլիսի 19-ին կնքված N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների մատակարարում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :