Փոխվարչապետերի որոշումներ

9 Սեպտեմբերի 2021, 719 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2021 թվականի հուլիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում շարժական գույքի վարձակալության ծառայությունների մատուցում՝ ամսական 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության
բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: