Փոխվարչապետերի որոշումներ

9 Սեպտեմբերի 2021, 720 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02554563) կողմից «ՔեյԷմՋի քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02647331) 2021 թվականի հուլիսի 30-ին կնքված N 21/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021
թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական ծառայությունների մատուցում` ամսական 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված
է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի
Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N 522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023