8 Սեպտեմբերի 2021, 678 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 492 -Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 001835557) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 18-ի «Սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած
խոցելի բնակչությանը» N 492-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քոմփսթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02569061) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի մատակարարում` 249,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԷՄ-ԷՏ Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01301821) 2021 թվականի հուլիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների և գրենական պիտույքների մատակարարում` 1,183,159 դրամի չափով, առանց
ավելացված արժեքի հարկի: