Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 276 - Ա

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 4)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոց–ներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավանք գյուղում կառուցվող եկեղեցու երեսապատման համար ձեռք բերված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեով ստացված մարմարե սալերի (100 քառ. մ, 14,350 կգ ընդհանուր քաշով, 3,300 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, ներառյալ տեղափոխման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: