Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 689 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված՝ ստորև նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով` հիգիենայի պարագաներ (9.95 կգ ընդհանուր քաշով, 35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
2) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով՝ բժշկական պարագաներ (464.21 կգ ընդհանուր քաշով, 6,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
3) Արցախի ազատամարտի մասնակից, հաշմանդամություն ունեցող անձանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց տրամադրելու նպատակով՝ բժշկական պարագաներ (460․60 կգ ընդհանուր քաշով, 2,620 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
4) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով` հիգիենայի պարագաներ (87.08 կգ ընդհանուր քաշով, 230 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
5) Արցախի ազատամարտի մասնակից, հաշմանդամություն ունեցող անձանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց տրամադրելու նպատակով՝ հիգիենայի պարագաներ (1,620 կգ ընդհանուր քաշով, 22,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` փոխադրման ծախսերը կազմել են 1,250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն).
6) Արցախի ազատամարտի մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց տրամադրելու նպատակով՝ էլեկտրական սայլակներ, սայլակներ, քայլակներ և հիգիենայի պարագաներ՝ (338 կգ ընդհանուր քաշով, 770 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` փոխադրման ծախսերը կազմել են 950 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն. Արարատյան մաքսատուն-վարչություն).
7) Արցախի տեղահանված բնակչությանը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մշակութային համույթներին անհատույց տրամադրելու նպատակով՝ նոր հագուստ (1,247 կգ ընդհանուր քաշով, 21,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` փոխադրման ծախսերը կազմել են 2,150 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն).
8) Արցախի ազատամարտի մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում անհատույց տրամադրելու նպատակով՝ հիգիենայի պարագաներ (505.49 կգ ընդհանուր քաշով, 3,150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
9) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով` հիգիենայի պարագաներ (32.72 կգ ընդհանուր քաշով, 50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
10) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով` բժշկական պարագաներ (4,541.15 կգ ընդհանուր քաշով, 26,150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
11) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով՝ բժշկական պարագաներ (29.065 կգ ընդհանուր քաշով, 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն).
12) Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին անհատույց տրամադրելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված ամպուտացված հատվածի համար նախատեսված սիլիկոնե պատյաններ (53.5 կգ ընդհանուր քաշով, 1,458,779.32 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ).
13) Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին անհատույց տրամադրելու նպատակով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված ձեռքի պրոթեզներ (92 կգ ընդհանուր քաշով, 97,313,506.24 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ):