Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 682 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 2,628,900 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնագիտական և փորձացուցադրական դաշտում ոռոգման ցանցի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 09103261) և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01507028) 2021 թվականի հուլիսի 14-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթիլային ոռոգման խողովակների ձեռք բերում՝ 2,628,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023