8 Սեպտեմբերի 2021, 686 - Ա
ԿԱՆԱՆՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ «ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների «Նայմեխենի գործողների ասոցացիա» ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի արհեստների կենտրոնում անհատույց ուսուցում կազմակերպելու նպատակով, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հասցեով ուղարկված օգտագործված ջուլհակագործական հաստոցների (4 հատ, 400 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել
են 1,895 եվրո , Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն
որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն: