Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 693 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) TechSoup Global ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 14-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 1,111.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով՝ ներառյալ 111.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկը, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2021 թվականի հուլիսի 14-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դռների և պատուհանների պատրաստում՝ 6,291,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023