Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 687 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 31,440,063 դրամ ընդհանուր արժողությամբ «Ենթակառուցվածքների զարգացում և կրթական նյութերի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05536528) 2020 թվականի հունիսի 15-ին կնքված N Infra/Works 01-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դսեղ համայնքի 49 փողոցի 6 և 6/1 բնակելի տների պատշգամբների վերակառուցոմ՝ 8,591,890 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01849105) 2021 թվականի հունիսի 23 ին կնքված N Infra/Works 02-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դսեղ համայնքի 49 փողոցի 6/2 և 6/3 բնակելի տների տարածքների բարեկարգում՝ 2,927,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2021 թվականի մայիսի 17-ին կնքված N 17/05/2021-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐՏ ավանի օդային մալուխները ստորգետնյայի փոխարինում` 11,670,813 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Սի Ի Թի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00137791) 2021 թվականի հունիսի 22-ին կնքված N Կ-22/06/2021-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լեգո հավաքածուների ձեռքբերում` 8,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023