8 Սեպտեմբերի 2021, 707 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) գնդիկավոր ոտքերով և մետաղյա հիմքով գրասենյակային աթոռներ՝ 44 հատ, 9,535.68 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,287 եվրո և 348,789.76 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԼԵԴ լուսատուներ՝ 4.9 կգ ընդհանուր քաշով, 730 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 280 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) օգտագործված բեռնարկղեր՝ 15 հատ, 37,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,500 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն: