Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 710 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 491-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Սիա Ֆարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613234)
2021 թվականի հուլիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը ընկած
ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերում՝ 3,132,082 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 18-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր»
հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն սոցիալապես անապահով տեղահանված ընտանիքներին Հայաստանում» ծրագրի
մասին» N 491-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023