Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 700 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միջազգային սպորտային հրաձգության ֆեդերացիայի կողմից՝ որպես աջակցություն, մարզաձևի զարգացման նպատակով
«Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության
հասցեով ուղարկված 10 սպորտային օդաճնշիչ հրացանի և 10 սպորտային օդաճնշիչ ատրճանակի (մեկ տեղ, 13,080 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 571,000 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են
Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը
բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023