8 Սեպտեմբերի 2021, 705 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) USB փոխարկիչ՝ 2 հատ, 69.90 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4.59 ԱՄՆ-ի դոլար և 390 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) մարտկոցի լիցքավորիչ՝ 2 հատ, 41.98 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 4.9 ԱՄՆ-ի դոլար և 1,560 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) տեսախցիկի մարտկոց՝ 2 հատ, 45.99 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 390 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) դյուրակիր համակարգչի մարտկոց՝ 1 հատ, 69.99 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,950 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) հիշողության կոշտ սկավառակ՝ 1 հատ, 67.49 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,560 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
6) ձայնագրիչ՝ 1 հատ, 229.43 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,560 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն: