Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 696 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 164-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01513853) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի հետ
(ՀՎՀՀ՝ 02586575) 2021 թվականի հունիսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունների
աուդիտի իրականացում` 850,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31-ի «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական
կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցություն» բարեգործական ծրագրի մասին» N 164-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023