Փոխվարչապետերի որոշումներ

9 Նոյեմբերի 2018, 275 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն (N 2)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմ–նադրամի (unicef) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարա–րության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետա–կան ոչ առևտրային կազմակերպության հասցեով Ազգային իմունականխարգելման ծրագրի շրջանակներում ստացված բեռի (գրիպի պատվաստանյութ, 3 տեղ, 125 կգ ընդհանուր քաշով, 81,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 1,246,100 հարավկորեական վոն, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծ–ման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրա–յին կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկե–տում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկու–թյուններ: