Փոխվարչապետերի որոշումներ

8 Սեպտեմբերի 2021, 675 - Ա

«ԵՎՐԱՍԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ, ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈԻՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 61,069,618 դրամ ընդհանուր արժողությամբ «Արաքսավան համայնքի նոր պոմպակայանի, ոռոգման ցանցի, էլեկտրակայանի և օդային գծի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 00843795) կողմից «Այ Էֆ ՓԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00125588) հետ 2021 թվականի ապրիլի 16-ին կնքված N Ա-11-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 978,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված