Փոխվարչապետերի որոշումներ

7 Սեպտեմբերի 2021, 672 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02662248) կողմից «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00120086)
հետ 2021 թվականի հուլիսի 9-ին կնքված N HR/HRS/039/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 19-ից մինչև սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում «Հաղորդակցման և գործընկերների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար» հաստիքի համար թեկնածուների հավաքագրման
ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2021 թվականի հունվար 15-ի «Հայաստանի գիտության և
տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023