Փոխվարչապետերի որոշումներ

7 Սեպտեմբերի 2021, 666 - Ա

ԳՐԻԳՈՐ ԱՊԻԿՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Վանիկ Երջանիկի Բադալյանի (անձնագիր՝ Y01Y9NGR3) կողմից
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության
կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին անհատույց բաշխելու նպատակով, Գրիգոր Ապիկյանի հասցեով ուղարկվածանվասայլակների և հենասայլակների (22 հատ, 270.16 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Գրիգոր Ապիկյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: