Փոխվարչապետերի որոշումներ

7 Սեպտեմբերի 2021, 662 - Ա

«ԱՊԱԳԱՆ ՀԻՄԱ Է» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Շվեյցարիայի Համադաշնության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի (Fondation Saint Gregoire L`Illuminateur) կողմից՝ բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով, «Ապագան հիմա է» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բժշկական պարագաների ու բժշկական նշանակության ապրանքների (22 տեղ, 4,220 կգ ընդհանուր քաշով, 2,310 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,416.45 եվրո, բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) և «Ճամբարակի առողջության կենրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով 2008 թվականի արտադրության Volkswagen T5 4Motion մակնիշի շտապօգնության մեքենայի (նույնականացման համարը՝ WV2ZZZ7HZ8H114450, 10,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,833.55 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Ապագան հիմա է» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023