Փոխվարչապետերի որոշումներ

2 Օգոստոսի 2021, 638 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 589-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 589-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «9,281.29 կգ ընդհանուր քաշով» բառերը փոխարինել «4,370 կգ ընդհանուր քաշով» բառերով.
2) որոշմանը կից բեռի բաշխման ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
 

հավելված