Փոխվարչապետերի որոշումներ

28 Հուլիսի 2021, 631 - Ա

«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 133,400,000 դրամ արժողությամբ «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00464744) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Էյ Բի Սի Ֆարմացիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00129804) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է  դեղորայքի ձեռքբերում 18,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Աստերիա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01537077) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի
ձեռքբերում 32,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լիկվոր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01201697) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի
ձեռքբերում 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԷնՋի ֆարմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00225867) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 26,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Նունե Եզիազարյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00204472) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 26,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ֆարմ Թրաստ Իմպորտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00175951) հետ 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դեղորայքի ձեռքբերում 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02703411) հետ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում 300,000 դրամի չափով (ամսական), առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի
ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023