Փոխվարչապետերի որոշումներ

28 Հուլիսի 2021, 623 - Ա

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆԱՆԵ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ՏԱՆԻՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,620,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամասիա համայնքի «Նանե նախակրթարան» ՀՈԱԿ-ի տանիքի մասնակի
բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից՝ «Սոնա և Արա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00054623) 2021 թվականի հունիսի 25-ին կնքված N Ա-Ս 1/2021 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է մանկապարտեզի տանիքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 1,620,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն
3. «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին`
ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված
բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի
կատարման մասին:

հավելված