28 Հուլիսի 2021, 625 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի
2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական
հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ
և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինտեր Մաստեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01011141) հետ 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N IM-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում
է ճամբարի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝
18,044,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 08417251) հետ 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N HC-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում
է ճամբարի կառուցապատման տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայության մատուցում` 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
3) «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02566649) հետ 2021 թվականի հունիսի 24-ին կնքված N TRM-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի օդափոխության և ջեռուցման համակարգերի, ջրամատակարարման և կոյուղու ներքին ցանցերի, կաթսայատան ջերմամեխանիկական մասի
մոնտաժման, թողարկման և կարգաբերման լրացուցիչ աշխատանքների իրականացում՝ 5,997,414 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Նիկօ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00100623) հետ 2021 թվականի հունիսի 22-ին կնքված N F/NK-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է ճամբարի ճաշարանային և ժամանցային կենտրոնի համար փափուկ կահույքի մատակարարում՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված
արժեքի հարկի.
5) «Լավատեկա» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝00908725) հետ 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N L-06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի լվացքատան համար սարքավորումների մատակարարում՝ 12,404,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: