Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2021, 608 - Ա

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից՝ Արարատի մարզի անապահով ընտանիքներին անհատույց բաշխման նպատակով, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստի և գրենական պարագաների (101 արկղ, 1900 կգ ընդհանուր քաշով, 4,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: