Փոխվարչապետերի որոշումներ

20 Հուլիսի 2021, 606 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Օգնություն սահմաններից դուրս» (Aid
beyond borders) ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին
անհատույց բաշխելու նպատակով, «Սատար» հաշմանդամների հասարակական
կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (54 տեղ, 464 կգ ընդհանուր քաշով,
3,635 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ
փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան
մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝
նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով
սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված