20 Հուլիսի 2021, 605 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետության բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով ձեռք բերված
ջեռոցով գազօջախների (36 հատ, 1,332 կգ ընդհանուր քաշով, 7,452 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը,
Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: