Փոխվարչապետերի որոշումներ

15 Հուլիսի 2021, 595 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 231-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից ձեռք բերված համակարգչային տեխնիկան (22 կգ, 22,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 26-ի «Դեպի Հայք» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 231 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: