Փոխվարչապետերի որոշումներ

15 Հուլիսի 2021, 594 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էմ Էքս Պրոսերվ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01249718) 2021 թվականի հունիսի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սվիչների ձեռքբերում՝ 504,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05536528) 2021 թվականի հունիսի 22-ին կնքված՝ N 2206 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 2 հասցեում գտնվող շենքի հանգույցների կոնստրուկտորական նախագծի կազմում՝ 210,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: