Փոխվարչապետերի որոշումներ

14 Հուլիսի 2021, 588 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 442-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00218098)՝ «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06922391) 2021 թվականի հունիսի 24 ին կնքված N «Դուպլեքս-01/21» պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 25,099,632 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագրի մասին» N 442-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: