Փոխվարչապետերի որոշումներ

14 Հուլիսի 2021, 582 - Ա

«ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ժնևի հայկական եկեղեցու կենտրոն»-ի կողմից «Կամավորականների միջազգային կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (154 տեղ, 14,600 կգ ընդհանուր քաշով, 4,183 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,000 շվեյցարական ֆրանկ, և 2 բեռնարկղ՝ յուրաքանչյուրը 400 շվեյցարական ֆրանկ արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևելյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և Սպիտակ քաղաքի բուժհաստատություններին և կենտրոնի շահառուներին անհատույց հատկացման ծրագիրը:
2. «Կամավորականների միջազգային կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023