Փոխվարչապետերի որոշումներ

12 Հուլիսի 2021, 580 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ժամանակակից ջերմոցային հավաքածուն և արևապաշտպան ցանցերն՝ ամրակցվող մասերով (մեկ տեղ, 7,844 կգ ընդհանուր քաշով, 32,417 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N 522-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: