Փոխվարչապետերի որոշումներ

7 Հուլիսի 2021, 570 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա Հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» (ՀՎՀՀ` 00006479) «Մեծն Էրիկ» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 05502622) և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 00897395) 2021 թվականի հունիսի 10-ին կնքված N 06/Շ021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 69,733,035 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

հավելված