7 Հուլիսի 2021, 567 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 442-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00208098) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257698) 2021 թվականի հունիսի 22 ին կնքված՝ N 22/06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի ձեռքբերում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 1-ի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Վանաձորում բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար 16 տների կառուցում» ծրագրի մասին» N 442-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն