9 Նոյեմբերի 2018, 299 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N Մ-182-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 00057312) կողմից՝ «Սոյուզլիֆտմոնտաժ» ԲԲԸ-ի «Յուգլիֆտ» ԴՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00009839) 2018 թվականի հուլիսի 1-ին կնքված N 10 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ուսումնական կենտրոնի վերելակի սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում` ամսական 20,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2010 թվականի մարտի 30-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Զեյթուն» ուսումնական և աջակցման կենտրոնի հիմնադրում» ծրագրի մասին» N Մ-182-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: