7 Հուլիսի 2021, 548 - Ա
«ԻՆԻՑԻՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի Ալիանս համահայկական միության կողմից` զինվորների վերականգնողական բուժմանն աջակցելու նպատակով, «Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (73 տեղ, 1,991 կգ ընդհանուր քաշով, 15,487.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,050 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները՝ Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ինիցիո» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: